Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

ԵԱՀԿ-ն առաջարկում է հետաքննել հրադադարի խախտման դեպքերը

ԵԱՀԿ-ն առաջարկում է հետաքննել հրադադարի խախտման դեպքերը
10.07.2012 | 18:18

«Ստատուս քվոն չի կարող համարվել խնդրի լուծման տարբերակ»` ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: Նա Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել հակամարտության հաղթահարման գործընթացում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Լամբերտո Զանիերը մտահոգ է շփման գծի միջադեպերի առնչությամբ և կարծում է, որ կողմերը պետք է ջանքեր գործադրեն հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

ԵԱՀԿ-ն առաջարկում է ուժեղացնել մոնիտորինգը շփման գծում և հետաքննել հրադադարի խախտման դեպքերը: Զանիրերն ասել է, որ նախագահների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջև վստահության ամրապնդման քայլերի հարցում:

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ